-
13.06.2014|
00:43
Վերջին երկու օրերին Հայաստանի հասարակությունը «յոլա» չի գնում Ռուսաստանի հետ՝ «Ռուսաստանն այսօր»-ի գլխավոր տնօրեն, «Вести недели» հաղորդաշարի (ВГТРК) վարող, քաղաքական մեկնաբան Դմիտրի Կիսելյովի հանրահայտ արտահայտության պատճառով՝ ռուսական դպրոցները պարտադիր դարձնելու խնդիրը դիտարկել որպես անհրաժեշտ պայման հայ-ռուսական հետագա հարաբերություններում։ Ասել է՝ նա արդյո՞ք վերջնագրի լեզվով չխոսեց հայ ժողովրդի հետ։ Հարցը փորձեցի ճշտել ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՑ։
-
12.06.2014|
18:22
Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավիրած «ՆԱՏՕ. մարտահրավերներ և տեսլականներ» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ խորհրդարանական վեհաժողովում եղել են ակտիվ քննարկումներ՝ կապված Սիրիայում, Աֆղանստանում տիրող իրավիճակների հետ: Քննարկվել է նաև ՈՒկրաինայում տիրող իրավիճակը:
-
12.06.2014|
18:20
Այսօր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրավիրած «ՆԱՏՕ. մարտահրավերներ և տեսլականներ» թեմայով սեմինարի ժամանակ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը բացման խոսքում նշեց, որ ՆԱՏՕ-ի սեպտեմբերյան գագաթնաժողովից առաջ արժե քննարկել ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանն անցած տարիների ընթացքում խորացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
-
12.06.2014|
16:34
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 22-23-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
12.06.2014|
16:30
Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
-
12.06.2014|
16:26
Եթե ՈՒկրաինան մերժի գազի վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը, «հարաբերություններն այլ հարթություն կտեղափոխվեն», հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
12.06.2014|
13:54
Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարության մեկնարկին զուգահեռ` հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ:
-
12.06.2014|
13:52
Հունիսի 12-ին աշխատանքային խմբերում շարունակվում է Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը։
-
12.06.2014|
13:43
Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել է երեկ ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին` անթույլատրելի համարելով նման անհարգալից պահվածքը:
-
12.06.2014|
12:02
Կրկին շնորհակալություն եմ հայտնում Ավստրիայի նախագահ պարոն Ֆիշերին պաշտոնական այցով Ավստրիայում հյուրընկալվելու հրավերի և, իհարկե, ջերմ ընդունելության համար: Այն փաստը, որ վերջին երկու տարվա ընթացքում սա մեր երրորդ երկկողմ հանդիպումն է, ինքնին խոսուն է: